Կորոնավիրուսով պայամանավորված Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց. ՔՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1,  24News

ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։

«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», - հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը։