Կորոնավիրուսով հիվանդացած մարդու հետ շփված անձինք գտնվում են հսկողության տակ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Վերջին տվյալներով մեր քաղաքացին պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունի։ Բուժհաստատություն դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքին:

 «Սիպշմպտոմներ չկան նաև նրա կնոջ մոտ նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական», - ասել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարն անդրադարձել է նաև Իրանից ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան չագելելուն, նշելով,որ նույնիսկ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր չի կարող սսհմանափակվել ոչ միայն օրենքներով, այլև ընդհանրապես մարդասիրության և հայրենիքի կողմից հոգածության սկզբունքներով:

Նա նշել է, նաև, որ Հայաստան ժամանած քաղաքացիներին 14-օրյա կարանտինի չեն ենթարկել,քանի որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է ու որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից խորհուրդ չի տրվում:

« Այն, ինչ երեկ տեղի է ունեցել, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպք է, հենց այդպես էլ պետք է լիներ։ Թեհրանից Հայաստան ժամանելուց հետո բոլոր քաղաքացիները օդանավակայանից դուրս են եկել այլ ուղով՝ այդպիսով քիչ վտանգ ներկայացնելով իրենց կողքի մարդկանց համար»:

Թորոսյանը հավելել, որ այս պահին մեկուսացված անձանց շարքում են կորոնավիրուսով վարակված քաղաքացու կինը, նրանց օդանավակայնից տուն հասցրած քաղաքացիները։ 

Նրանք տաքսիով չեն գնացել տուն, ինչպես նաև մեկուսացվել է շտապօգնության ավտոմեքենայի անձնակազմը, որով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց: