Ինչպե՞ս է սնունդ մատակարարվում կարանտինի գոտում գտնվող ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների հետ։

«Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը:

Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։

Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,-գրել է Փաշինյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում։