Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 մարդ, վարակվել՝ 7169-ը․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

մահ

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7 հազար մարդ։ Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մարտի 1-ին հրապարակված զեկույցում։

Ըստ աղբյուրի՝ վերջին 1 օրվա ընթացքում Չինաստանից դուրս հիվանդության 1160 նոր դեպք է գրացվել, վարակվածների թիվը 7169 է: Վիրուսը տարածվել է 58 երկրում, որտեղ ընդհանուր առմամաբ կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել:

Վարակակիրների թվով 1-ին տեղում է Հարավային Կորեան․ վերջին 1 օրում 586 դեպք է գրանցվել, 2-րդ տեղում Իտալիան՝ 240 դեպք, 3-րդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպք:

Նշենք, որ մարտի 1-ին Հայաստանում ևս պաշտոնապես հաստատվեց կորոնավիրուսի վարակման դեպքի մասին։ Վարակակիրն ինքնաթիռի հատուկ չվերթով Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի է, որի մոտ սկզբնական շրջանում հիվանդություն չի ախտորոշվել, իսկ 1 օր անց վերջինս դիմել է բուժկենտրոն և հաստատվել է վիրուսի առկայության փաստը։ Վարակված քաղաքացու հետ նույն ինքնաթիռով վերադարձած ևս 31 անձ գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում՝ հատուկ պահպանման պայմաններում։ Կորոնավիրուսի հետևանքով մեկ շաբաթով դադարեցվել է Հայաստանի ուսումնական հաստատությունների աշխատանքը։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։