Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, բայց չմոռանանք մեր ժամանակների հերոսների մասին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հարթավանի բնակիչ Հովսեփ Բարսեղյանի մասին, որը մեխերից և թելերից արվեստի յուրօրինակ գործեր է ստեղծում։ Տեսանյութին կից Փաշինյանը գրել է․ «Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, բայց չմոռանանք մեր ժամանակների հերոսների մասին:

Հ. Գ. Ժամը 10-ին սկսվում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը, մեկ, մեկուկես ժամվա ընթացքում ուղիղ եթերում կիրազեկեմ նիստի արդյունքների և առկա տեղեկատվության մասին»: