Փրկարարներն արգելափակումից 9 ավտոմեքենա են դուրս բերել, օգնել՝ 15 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

ճանապարհներ

Մարտի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շաղափ գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Սևան քաղաքում, Գորիս-Երևան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: