Թող որ մեր հայրենիքի սահմանի`ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր դիվանագետի օրն է: Շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Թող որ մեր հայրենիքի սահմանի` ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի, թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին ու ամեն տեղ նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Կամք ու ինքնավստահություն ձեզ, որ կյանքի բոլոր ոլորաններում բարեկամներ չկորցնեք, այլ միշտ ձեռք բերեք ու ավելացնեք:

Դե հաշվի առնելով նաև, որ 1997 թվականից ուղղակիորեն, հետո նաև միջնորդավորված միշտ նույն դաշտում եմ գործել, այսօրն իմ տոնն էլ եմ համարում և շնորհավորում եմ նաև ինձ :)

Շնորհավոր:

Իմ ասած՝ Դուխով: Համբերատարությամբ: Խելքով: Իմաստությամբ»: