Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով քրգործ հարուցելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի օգտատիրոջ գրառումը և իր հերթին գրառում արել:

Մելիքյանը նշել է. ««Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։

Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»: