ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարեւոր կանխարգելիչ եւ պաշտպանիչ նշանակություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԺ աշխատակազմի աշխատակիցներից վահե Գրիգորյանը:

«Իմ կարծիքով ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարեւորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար:

Շնորհակալություն ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին»,-նշել է նա: