Երևան-Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի 5 ժ 30 րոպե ուշացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ուրալ

Մարտի 2-ին ռուսական «Ural Airlines» ավիաընկերության SVR2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը կիրականացվի 5 ժ 30 րոպե ուշացմամբ: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«SVR2950 Երևան-Եկատերինբուրգ չվերթը 17:45-ի փոխարեն կիրականանա 23:20-ին: Ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով»,-ասված է հաղորդագրության մեջ: