Սա կլինի ՀՀ դատական իշխանության վերջը. ՎԵՏՕ շարժման ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նարեկմալյան

Ապրիլի 5-ի Հայաստանում տեղի կունենա հակասահմանադրական հանրաքվե, որի միջոցով ՀՀ իշխանությունը կչեզոքացնի իշխանություններին ենթարկվել չցանկացող ՍԴ դատավորներին, Մոլդովայի ազգային համալսարանում «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով մամուլի ասուլիսին ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Այդ դատավորներն անձնուրաց կերպով թույլ չեն տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։ Կարծում եմ՝ նրանք դեմ չեն գնա սեփական պետությանը, ինչի համար էլ որոշվել է ուղղակի հանրաքվե անցկացնել՝ հեռացնելով վերջիններիս։ Սա կլինի ՀՀ դատական իշխանության վերջը», - ասաց բանախոսը։