Բացառված չէ, որ «Արմենիկումը» կարող է կորոնավիրուսի դեմ լուծում լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News      

Արմենիկում

Բացառված չէ, որ «Արմենիկումը» կարող է կորոնավիրուսի դեմ լուծում լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է վերլուծաբան Դավիթ Ասլանյանը:

Ըստ վերլուծաբանի՝ հաշվի առնելով, թե ժամանակին ինչ խանդավառությամբ են սևացրել «Արմենիկումը», այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցների օգտագործմամբ, կարելի է ենթադրել, որ այն կարող էր լուրջ հակավիրուսային հնարավորություններ ունենալ․

«Այդ ժամանակ տեղի ունեցող գործընթացները ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ «Արմենիկումը» լուրջ դեղամիջոց է: Սակայն դրանով պետք է զբաղվի անկախ պետությունը, եթե այդպիսին է, և եթե շահագրգռված է խնդրի լուծմամբ»։

1990-ականների վերջին դեղը մեծ աղմուկ էր բարձրացրել։ ՀՀ իշխանությունը հայտարարել էր  թե դեղամիջոցը բուժում է ՁԻԱՀ-ը, բայց մինչ օրս պարզ չէ դրա արդյունավետությունը: Հայկական մեդիան ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնական մեկնաբանություններ է մեջբերում այն մասին, որ աշխարհում «Արմենիկումի» տարածման դեմ դեղագործական մաֆիան է պայքարում: