Կորոնավիրուսի պատճառով Շենգավիթ ԲԿ-ն սահմանափակում է այցելությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոանվիրուսշենգավիթբկ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Շենգավիթ ԲԿ-ն սահմանափակում է այցելությունները։ Գրառումն ամբողջությամբ ստորև․

«Հարգելի՛ այցելուներ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-2019 դեպքերի արձանագրումը և դրա հնարավոր տարածումը, hամաճարակաբանական իրավիճակից ելնելով որոշում է կայացրվել՝ ժամանակավորապես սահմանափակել այցելությունները ստացիոնար բուժում ստացող պացիենտների մոտ։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ որոշմանը, քանի որ դա բխում է հենց Ձեր հարազատների շահերից և այցելությունները կազմակերպել ըստ անհրաժեշտության:

Հրոդորում ենք խստորեն պահպանել շնչառական վարակների կանխարգելման բոլոր կանոնները կարճաժամկետ այցելությունների, պացիենտների անհրաժեշտ իրերի փոխանցման ժամանակ»։