Մեգան Մարքլը վերադառնում է կինոէկրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News     

Մարքլ

Արքայազն Հարիի կինը, դերասանուհի Մեգան Մարքլը մտադիր է վերսկսել դերասանուհու կարիերան։ Մարքլը ցանկանում է նկարահանվել բլոկբաստերում:

Սասեքսի դքսուհին արդեն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որով նա կհնչունավորի մուլտֆիլմերի հերոսներին, սակայն նա երազում է կինեմատոգրաֆիայի մասին:

«Մեգանը մտադիր է վերադառնալ կինո։  Նա ցանկանում է դա անել սուպերհերոսների մասին ֆիլմում հանդես գալով», - ասել է աշխատակիցներից մեկը։

Արքայազն Հարրիի կինը հասկանում է, որ նա որպես դերասանուհի աստղ չէ, բայց տիտրերում նրա անունն արդեն կապահովվի նախագծի հայտնիությունը։