Հրապարակվել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կորոնավիրուս

«Մասնագետները հորդորում են շնչառական վարակների, հազի, ջերմության պարագայում մնալ տանը և դիմել մասնագետին»: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է աշխատավայրում համաճարակաբանական միջոցառումների ուղեցույց:

Խորհուրդ է տրվում ախտահանիչ նյութով կանոնավոր կերպով սրբել աշխատանքային գործիքները: Ստեղծել պայմաններ ձեռքերի կանոնավոր, մանրակրկիտ լվացման համար: Աշխատավայրում տեղադրել ձեռքերի ախտահանիչ սարքեր: Պարբերաբար կազմակերպել աշխատասենյակի օդափոխություն, հետևել շնչառական ուղիների հիգիենային: Նախքան գործուղման մեկնելը ծանոթանալ ճամփորդության վերաբերյալ ազգային ցուցումներին: Գործատուներին խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ապահովել հեռահար աշխատանքի կազմակերպման հնարավորություն: