«Այո»-ի քարոզչությունը կմեկնարկի վաղվանից. Կորոնավիրուսը չի խանգարի քարոզչական գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

այոիքարոզչություն

«Պլանավորված էր, որ մարտի 2-ից սկսենք քարոզչությունը, սակայն դեռևս շարունակում ենք տպագրատներից ստանալ քարոզչանյութերը։ Այս պատճառներն են հիմնականում անդրադարձել գործընթացները հետաձգելու վրա», - 24News-ի հետ զրույցում նշեց «Այո»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։ 

Ինչ վերաբերում է մարզերում «Այո»-ի շտաբների գործարկմամբ, խոսնակը նշեց, որ առաջիկա օրերին աշխատանքներն ավարտելուն պես գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում քարոզչությունը կմեկնարկի։

Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ կորոնավիրուսը, քարոզչության հետաձգման հետ որևէ կապ չունի, իսկ թե որքանով վիրուսը կանդրադառնա քարոզչության աշխատանքների վրա, խոսնակը հայտնեց, որ «Այո»-ի շտաբը դեռևս որևէ հստակ որոշում չունի դրա վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդի առաջին դեպքի մասիս։ Այդ կապակցությամբ չեղարկվել էր մարտի 1-ի զոհերի հիշատակին նախատեսված երթը։