Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի կասկածելի դեպքերի թեստերի պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News     

9-ը կասկածելի դեպքով թեստերի պատասխաններն ստացվել են,  բոլոր դեպքում պատասխանը բացասական է, ինչը նշանակում է քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը։

 «Հաստատվել է, որ նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,-ասել է վարչապետը և նշել, որ այս պրոցեսը շարունականան, և երբ հայտնաբերվում է կասկածելի դեպք կամ մարդիկ են ասում, որ կասկածում են՝ այդ դեպքերը պատշաճ ստուգվել են:

Վարչապետը տեղեկացրլ, որ Գոլդեն փելես հյուրանցում գտնվողների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու մոտ նեգատիվ փոփոխություն չկա, նրանք շարունակում են ջերմություն չունենալ, ինչը շատ լավ նշան է։ծ