Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

տոնոյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 2-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված  համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: