Ղարաբաղը չհասցրեցիք հանձնել, որովհետև հեղափոխություն եղավ. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ ՀՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը կարծում է, որ խորհրդարանական իրենց գործընկերները՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, կրկնում են նախկինների գործելաոճը: Ըստ նրա՝ ԼՀԿ-ականները պետք է տարանջատեն իրենց գործողություններն ու մտածեն անկում ապրող ռեյտինգի մասին:
24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ եթե այս տեմպերով  շարունակվի, ապա ԼՀԿ-ի ապագան աղոտ կլինի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք թույլ չեն տա, որ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում լինի, ապա Բեղլոյանը հիշեցնում է. «Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունն անընդհատ հիշեցնելու ենք: Արցախի հարցի շահարկումը, մարդկանց մոռացկոտի տեղ դնելն անթույլատրելի է»: 

Մանրամասները՝ տեսանյութում։