Տեղեկություն կա, որ ՀՀԿ-ի գյուղապետերի դիմաց քրգործերի պապկաներ են դրվում՝ «Այո»-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

«Մամուլում կան տեղեկություններ, որ մարզպետները կանչում են գյուղապետերին, հատկապես՝ հանրապետական նախկին ռեժիմից ժառանգված գյուղապետերին, և նրանց դիմաց դնում քրեական գործերի պապկաներ ու ասում՝ եթե «ԱՅՈ»-ի համար այսքան ձայն չապահովեք, ապա այս քրեական գործերը կվերաբացվեն։ Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունն այս հրապարակումների վրա»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի խոսով՝ թե՛ «ԱՅՈ»-ի, թե՛ «ՈՉ»-ի դեպքում որևէ կեղծում թույլ տալ չի կարելի։
«Եթե որևէ համայնքապետ կամ մարզպետ համարձակվի ճնշում  գործադրել ընտրողների վրա, ապա, կարծում եմ, այստեղ  լուրջ անելիք պետք է ունենա  վարչապետը, ով ասաց, որ իր ձեռքերը կկտրի, բայց թույլ չի տա որևէ քվեի կեղծում։ Սա հավասարապես վերարբերում է և՛ «ԱՅՈ»-ին, և՛ «ՈՉ»-ի»,- նկատել է Զոհրաբյանը։

Անդրադառնալով «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե  «ՈՉ»-ն ընդհատակյա քարոզչություն է անում՝ պատգամավորը հորդորել է խոսել կոնկրետ փաստերով, անուներ նշել ։

Մանրամասները՝ տեսանյութում։