85-ամյա բնակչուհին ընկել է գնացքի տակ․ վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

գնացք

Մարտի 2-ին՝ ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական վիճակը գնահատվում է ծանր: