Սկսվել են Մետրոպոլիտենի գնացքներն ու կայարանները ախտահանող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Երևանի քաղաքապետարանը սկսել է Մետրոպոլիտենի գնացքներն ու կայարաններն ախտահանելու աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հոլովակից։ Հոլովակում  երևում է, թե ինչպես են ախտահարվում Երևանի մետրոպոլիտենի կայարաններն ու գնացքները՝ մշակվելով ախտահանիչ հատուկ նյութերով: