Հրազդանի դրամատիկական թատրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Հրազդանի դրամատիկական թատրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել և սպասում են, թե ի՞նչ որոշում կկայացնեն Հրազդանի քաղաքապետարանում: Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը:

Աշխատակիցներից մեկի խոսքով՝ իրենց բաժանել են ծանուցումները և ոչինչ չեն ասել, թե ինչ է լինելու, աշխատելու են, թե՞ ոչ: Ասել են, որ մարտի վերջին, նոր այդ մասին կիմամանք: 

Օրեր առաջ Հրազդանի ավագանին, օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում լուծարելու (հաշվառումից հանելու) որոշում է կայացրել և ըստ այդմ՝ Հրազդանի համայնքապետարանի ենթակայությունից հանվել է «Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոն» հիմնարկը: 

Ի պատասխան hraparak.am-ի՝ ինչո՞ւ են լուծարել  դրամատիկական թատրոնը և ի՞նչ է սպասվում աշխատակիցներին, Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանը պատասխանել է. «Ոչ թե լուծարվել է, այլ, ինքը վարչական կառույց է, միացավ «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին: Իսկ մինչև այս, դրամատիկական թատրոնը գտնվում էր համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ենթակայության տակ: Շենքը մերը չէր, հիմա կադաստրով դրամատիկական թատրոնի շենքը քաղաքապետարանի բալանսում է: Թե առաջ շենքը ո՞ր կառույցին է պատկանել, հստակ ինֆորմացիա չունեմ: Ինչ վերաբերվում է աշխատակիցներին ծանուցումներ բաժանելուն, միգուցե բոլորն էլ աշխատեն, պարզապես կարգն այդպես է, եթե լուծարվում է, միանում է ինչ-որ ՀՈԱԿ-ի, բնական է, բոլորն ազատվում են աշխատանքից, հետո՝ ընդունվում են, հիմա թե ոնց կորոշվի, միայն փաստն այն է, որ դրամատիկական թատրոնը ուզում ենք աշխուժանա, նոր ներկայացումներ լինեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: