Եվս 8 կասկածելի դեպքի թեստավորում է եղել, կորոնավիրուս չի ախտորոշվել․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակման կասկածով մեկուսացված քաղաքացիների թեստավորման արդյունքներին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, բոլորը՝ բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»։