Մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական դիմավորումից, ապա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ առանձնազրույցից հետո մեկնարկել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ընդլայնված կազմով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Վրաստանի՝ եվրանտալանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին։ 

ՀՀ վարչապետն նաև նշել է, որ ողջունում է Վրաստանի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ու չնայած այնպես է ստացվել, որ երկու երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, այդուամենայնիվ, անվտանգության մասին մասին կա ընդհանուր պատկերացում։

«Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանը չի կարող անվտանգային սպառնակիք լինել Հայաստանի համար»,-ասել է Փաշինյանը։

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, երկկողմ համագործակցության ոլորտային հեռանկարներին։   

Մանրամասները՝ տեսանյութում։