Ծառուկյանը դիմակի կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News     

Ծառուկյան

Բոլորն էլ գիտեին, որ կորոնավիրուսը մեկ ամիս առաջ ամբողջ աշխարհում տարածվում էր, կառավարության պայքարի մեթոդները շատ վատ են։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանձնարարություններ հիվանդանոցներին սեփականատերերին և դեղատներին մեկ ամիս առաջ պետք է տրված լիներ․  

«Պետք է անպայման, ապահովեին անհրաժեշտ բուժման միջոցների և դիմակների հարցը: Մեկ ամիս հետո եկել, չոքել է մեր դուռը նայում ես՝ «մասկաներ» չկան, դեղորայք չկա»։

Հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանը ցանկացել է դիմակ ձեռք բերել, սակայն չի գտել, պատգամավորը պատասխանել է․

«Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց էդ հիվանդություններից չի կպնում: Բայց եթե բարի առաջարկներ են լինում, մարդիկ պետք է բարի լինեն այդ առաջարկները լսել, կատարել, ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ»։

Ծառուկյանի դիտարկմամբ՝  Իրանից եկած մեր հայրենակիցներին պետք էր ժամանելուն պես առանձնացնեին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի 2 շաբաթը։