Կորոնավիրուսով վարակվածներին օգնելու դեղամիջոցները կարող են պատրաստ լինել ամռանը. Փենս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News      

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու համար նոր դեղամիջոցները ԱՄՆ-ում կարող են պատրաստ լինել ամռանը կամ աշնան սկզբին: Այդ մասին մարտի 2-ին Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում հայտնել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը։ Գրել է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ «բազմաթիվ (դեղագործական) ընկերություններ արդեն սկսում են աշխատել» պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, և կլինիկական փորձարկումները կարող են սկսվել առաջիկա վեց շաբաթում:

«Պատվաստանյութը կարող Է դեռ հասանելի չլինել մինչև այս տարվա վերջը կամ հաջորդ տարվա սկիզբը: Սակայն այն դեղամիջոցները, որոնք թույլ կտան բարելավել կորոնավիրուսով վարակված մարդկանց վիճակը, կարող են հասանելի լինել բառացիորեն այս ամռանը կամ աշնան սկզբին։ Այդպես բացատրել են փոձագետները»,-ասել Է նա:

Փենսը նաև հայտնել Է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները կոնսորցիում են ստեղծել «համատեղ աշխատանքի և տեղեկատվության փոխանակման համար՝ դեղամիջոցներ և պատվաստանյութեր մշակելու նպատակով»։

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90963, մահացել է 3120 մարդ, 48154-ը բուժվել է։ Կորոնավիրուսը, Չինաստանից բացի, տարածվել է աշխարհի 76 երկրներում, որոնք ընդգրկում են բոլոր մայրցամաքները՝ բացի Անտարկտիդայից։

Նշենք, որ Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել նաև Հայաստանում։ Ժամանման պահին 29-ամյա վարակակիրը ջերմություն կամ վարակին բնորոշ այլ ախտանշաններ նա չի ունեցել։ Կորոնավիրուսով վարակման փաստն ի հայտ է եկել օրեր անց, երբ բարձրացել է նրա ջերմությունը։ Այս պահին 29-ամյա երիտասարդը և նույն ինքնաթիռով նրա հետ Հայաստան տեղափոխված ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են մեկուսացված մնալ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։