Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

կորոնավիրուս

«Ռոսպոտրեբնադզորը» հայտում է, որ Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման 6 հաստաված դեպք է գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ վարակվածները Չինաստանի 2 քաղաքացիներ են, որոնք ապաքինվելուց հետո դուրս են գրվել փետրվարի կեսերին:

Վարակվածներից 3-ը ռուսաստանցիներ են, որոնք տարահանվել են «Diamond Princess» զբոսանավից և վերահսկողության տակ են Կազանում:

Եվս 1 դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 2-ին. կորոնավիրուսով վարակվածը ՌԴ քաղաքացի է, որը վերադարձել է Իտալիայից։

ԱՀԿ-ի կարգադրությունների համաձայն՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցները հետևյալն են․

1․ հետևել հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ ու վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով,

2․ մրսածության և փռշտալու ժամանակ փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ,

3․ ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն,

4․ հնարավորինս խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն։

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։