Արսեն Ջուլֆալակյանն աշխարհի առաջնությանը կմասնակցի ոչ թե որպես ըմբիշ, այլ մեկնաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News

Thumbnail

Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմեկնաբանի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտերը։ Այդ մասին Ջուլֆալակյանը հայտնել է թվիթերյան էջում։

«Ուղևորվում եմ Բուդապեշտ: Տխուր է, որ աշխարհի առաջնությունը բաց եմ թողնում որպես ըմբիշ, բայց այնտեղ կլինեմ փորձագետի կարգավիճակում: UWW-ի կողմից հրավեր եմ ստացել մեկնաբանելու հունահռոմեականների բոլոր եզրափակիչ գոտեմարտերը: Այս անգամ դիտելու փոխարեն կլսեք ինձ։ Այնուամենայնիվ, երազանքն անփոփոխ է»,- գրել է ըմբիշը և ավելացնել  #Tokyo2020 #OlympicGames  հեշթեգները։

Հիշեցնենք, որ Հունահռոմեականների մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 25-ին։ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնությանը կմեկնեն աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս