Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, դեռ մեկ ամիս ժամանակ կա․ Հրաչ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

հրաչ

«Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Բայց եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հրաչ Հակոբյանը նշում է, որ դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետեւ դեռ մեկ ամիս ժամանակ կա, և հայտնի չէ, թե ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  այն քննադատությանը, որ աշխարհում վաղուց է շրջում վիրուսը, իսկ Հյաստանում դիմակների, ախտահանող միջոցների պակաս կա․ «Չեմ ընդունում քննադատությունը, որովհետև ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, ուղղակի ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է թափանցել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում:

Նա հիշեցրեց նաև հայ-իրանական սահմանի փակման գործողությունների մասին․ «Ինչպես տեղեկացանք, Իրանի հետ շփման արդյունքում է եղել, այլ ոչ օրինակ, Վրաստանի, որի սահմանը չէինք փակել: Վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում կարողացել է վիրուսը ներթափանցել»,-հավելեց նա։