Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Բրազիլիա և Արգենտինա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

աննա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Մարտի 4-ին Աննա Հակոբյանն ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը  (International Women of Courage)։ Մրցանակաբաշխությանը նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։

Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա  կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին:  Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին:

Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։

Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ:  Նույն օրը երեկոյան  վարչապետի տիկինը կվերադառնա Երևան։