Կաթի վերամշակման գործարանին տրվել է խախտումները վերացնելու երկշաբաթյա ժամկետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News   

ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ»  ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր», «Մածուն», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով» արտադրատեսակները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանում սահմանված նորմերին: Առկա են եղել նաև խմորասնկեր:

Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել Տեսչական մարմին: