Քննարկվում է կորոնավիրուսի պատճառով Տոկիոյում օլիմպիական խաղերի հետաձգումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

տոկիոօլիմպիադա

Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգվեն մինչև տարեվերջ՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում  է news.ru- ն:

«La Gazzetta dello Sport»-ի իտալական հրատարակությունը մեջբերում է Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սեյկո Հաշիմոտոյին, որը հայտարարել է, որ Ճապոնիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը թույլ է տալիս երկրին հետաձգել խաղերը:

Հիշեցնենք՝ ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Տոկիոյում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ճապոնիան 2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար չէր նախատեսել Պլան Բ-ի ստեղծում։ Երկիրը ծախսել էր գրեթե 12 մլրդ դոլար մրցույթում ենթակառուցվածքների ստեղծման համար։