Փաշինյանն, ասելով՝ «ընդդիմադիր լինելը եկամտաբեր է», գուցե իր փորձն է տարածում բոլորի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ փաստական հիմքեր չունեն: 24News-ի հետ զրույցում Գորգիսյանը նշեց, որ Փաշինյանի՝ օրինակ, Իրանում օտարերկյա գործակալների մասին արված հայտարարությունից հետո որևէ մեկն այդպես էլ չիմացավ, թե ինչ գործակալների մասին էր խոսում վարչապետը: 

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե «ընդդիմադիր լինելն այժմ եկամտաբեր է», պատգամավորը նշեց. «Փաշինյանը միգուցե սեփական փո՞րձն է փորձում տարածել բոլորի վրա: Մեզ համար ընդդիմություն լինելը թե՛ նախկինների, թե՛ ներկաների ժամանակ ծախսատար ու բարդ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։