Հասարակությանը նորից մի քանի քայլ հետ եք տանում միայն ձեր քաղաքական դիվիդենտների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

դինգո

«Հիմա մեզ մոտ այն փուլն է, երբ մարդիկ հասկացան, որ շներին ոչ ոք չի տանելու, չի անհայտացնելու, չի ոչնչացնելու և իրենք ստիպված են լինելու աշխատել սեփական վախերի այլ ոչ թե վախի օբյեկտի վրա»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գարռում է արել Դինգո Թիմ ՀԿ հիմնադիր/նախագահ Օվսաննա Հովսեփյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Որպեսզի պարզ լինի, որ իմ գրածը զուտ կենդանասիրական մոտեցմամբ էմոցիոնալ գրառում չէ, ասեմ, որ ես մասնակցել եմ ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովներին Բարսելոնայում (2013), Պորտուգալիայում (2015), Կիպրոսում (2017): Վերապատրաստվել եմ Բրիտանիայում ամենամեծ, իսկ աշխարհում ամենամեծերի առաջին տասնյակում գտնվող Dogs Trust կազմակերպության կողմից Լոնդոնում: Յուրաքանչյուր համաժողովին կային ավելի քան 300 մասնակից աշխարհի ամենատարբեր երկրներից՝ այս ոլորտում ամենասկնակներից մինչև ամենագելեր:
Սա զուտ որ հասկանաք, որ թափառող կենդանիների հետ կապված աշխարհի ամենաբազմազան փորձին ծանոթ եմ ոչ թե google-ից, այլ երկրների ներկայացուցիչներից անձամբ:

Եվ ուզում եմ տեղեկացնել, որ բոլոր երկրներն են անցել այս նույն կրիզիսի միջով, ինչ մենք: Շատերը արդեն առհասարակ փողոցներում շուն չունեն, ոմանք կրիզիսը հաղթահարել են ու արդեն գրանցում են գլխաքանակի նվազում, ոմանք դեռ մեզ նման կրիզիսի մեջ են, ոմանց մոտ այդ կրիզիսը դեռ չի էլ սկսվել:

Հիմա մեզ մոտ այն փուլն է, երբ մարդիկ հասկացան, որ շներին ոչ ոք չի տանելու, չի անհայտացնելու, չի ոչնչացնելու և իրենք ստիպված են լինելու աշխատել սեփական վախերի այլ ոչ թե վախի օբյեկտի վրա: Այդպես սկսվում է կրիզիսը...

Հիմա մենք ունենք համընդհանուր պանիկա և դրա հետ զուգահեռ ունենք առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունն այն մասին, որ ամռան և աշնան համեմատ կծվածությունների թիվը ՉԻ ԱՎԵԼԱՑԵԼ, դա փաստ է, պաշտոնական վիճակագրություն:

Ես բացարձակ չեմ ասում, որ եղած դեպքերը սուտ են: Այո, դեպքեր լինում են ցավոք, ինչպես եղել են աշնանը, ամռանը, գարնանը...

Սակայն հետաքրքրական է այն, որ ապրիլի 5-ին ընդառաջ այդ նույն դեպքերը, որոնք հավասարապես, և անգամ ավելի շատ եղել են աշնանը և ամռանը, հանկարծ անհասկանալի մեծ ալիք են բարձրացնում մի շատ նուրբ ժամանակահատվածում ...

Կենդանիների իրավիճակը որպես քաղաքական դիվիդենտ օգտագործողները թքած ունեն այն բանի վրա, որ վերջապես, նոր-նոր մեր հասարակությունը սկսում էր հարմարվել կենդանիներին, սկսում էր փոխել վերաբերմունքը... եվ այդ վերաբերմունքի փոխվելու արդյունքում ժամանակի հետ մարդ-կենդանի կոնֆլիկտը գնալով պակասելու էր: Իսկ հիմա այս համընդհանուր պանիկայի արդյունքում բոլորը նորից սկսել են սարսափել շներից: Դուք հասարակությանը նորից մի քանի քայլ հետ եք տանում միայն ու միայն ձեր քաղաքական դիվիդենտների համար...»։