«Մարտի մեկի» դատավարությունը միայն հերիք է, որ արդարացնեմ հեղափոխությունը, միֆն իրենք են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

«Արցախի ընտրությունները ճակատագրական են լինելու, որովհետև Հայաստանն ու Արցախը, իրականում, նույն միասնական իրավական տարածքն են։ Ցանկալի է, որ այդ միասնական իրավական տարածքը սինքրոնիզացվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Այս ընտրությունների հիմնական իմաստը դա է։ Արցախի և ՀՀ-ի միջև սինքրոնիզացիան շատ կարևոր է։ Արցախում պետք է լինի ՀՀ իշխանության հետ նույն ուղղությամբ, նույն մտածողությամբ գնացող ղեկավարություն»,- ասել է պատմաբանը։

Տեր-Աբրահամյանը կարծում է, որ ՀՀ-ում սպասվելիք հանրաքվեն ևս սինքրոնացման խնդիր է լուծելու։
Պատմաբանը խոսել է նա «Մարտի 1-ի» դատավարության, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի և այլ թեմաների շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։