Դաժան սպանություն՝ Հրազդանում. 81-ամյա կնոջը մարմնին դանակի 10 հարված է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

սպանություն

Կոտայքի մարզում այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմանում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

դանակ

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս․-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկության՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։

դանակ

Երևանից Հրազդան էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։