Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

կորոնավիրուս

Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար անհետաձգելի օգնություն հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Համաշխարհային բանկը կապահովի մինչև 12 միլիարդ դոլարի սկզբնական փաթեթից օգտվելու հնարավորություն՝ գլոբալ բռնկման բժշկական ու տնտեսական հետևանքների հաղթահարման համար։ Այդ ֆինասնավորումը կոչված Է օգնելու անդամ պետություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել COVID-19-ի ողբերգական հետևանքներին հակազդման համար»,-հայտարարել է Համաշխարհային բանկը։

Ֆինանսական միջոցները կօգտագործվեն առողջապահության համակարգերի ամրապնդման, բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնման հարցում զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար:

Աղբյուրը նաև պարզաբանում է, որ խոսքը վերաբերում Է ֆինանսական փաթեթին, որը ցածր ու միջին եկամուտներ ունեցող պետություններին կապահովի դրամաշնորհներով և ցածր տոկոսի վարկերով։