Եղիսաբեթ երկրորդը ձեռնոցով է պարգևներ հանձնել

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Եղիսաբեթ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը տասնամյակի ընթացքում առաջին անգամ ձեռնոցով է անցկացրել պարգևների ավանդական հանձնումը երկրում կորոնավիրուսով տարածման հետևանքով։

Բուքինգհեմյան  պալատում արված լուսանկարում  երևում Է, թե ինչպես Է միապետը, որը երկար սպիտակ ձեռնոցներով Է, Բրիտանական կայսրության Շքանշանի կոմանդորի խաչ ամրացնում դերասանուհի Ունիդի Քրեյգի կոստյումի դարձածալին:

Նորին Մեծության դիվանատանը չեն հստակեցրել  թե ձեռնոցի օգտագործումն ինչ նպատակ էր հետապնդում,  արդյոք որպես կորոնավիրուսով վարակվելու նախազգուշական միջոց էր։

Թագավորական ընտանիքի կյանքի մասին պատմող հանդեսի գլխավոր խմբագիր Ջո Լիթլն այդ քայլը «խելամիտ նախազգուշություն» է համարել պետության ղեկավարի կողմից:

Մեծ Բրիտանիայում հաստատված Է կորոնավիրուսով վարկման 51 դեպք, հիմնական մասը՝ Անգլիայում: Դեպքեր կան Հյուսիսային Իռլանդիայում, Ուելսում և Շոտլանդիայում։