Իրանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս մեկ նախարարի մոտ. վարակվել է նաև Ռոհանիի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Իրան1

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիր է դարձել նաև արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանին, նա այժմ բուժման կուրս է անցնում Թեհրանում։

Նշենք, որ նախարար Ռահմանին ամենաբարձր պաշտոնյան չէ Իրանում, որ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Մինչ այդ վարակվել էր նաև Իրանի նախագահի տեղակալը:

Նոր կորոնավիրուսով են վարակվել նաև երկրի առողջապահության փոխնախարարը, ավելի քան 20 պատգամավորներ և Ղոմի պաշտոնյաներից մեկը։ Պատգամավորներից մեկը զոհվել է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում վարակակիրների թիվն անցել է 2922, զոհերի թիվը 92 է։ 

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։