Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը լքում է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

գոնչարուկ

Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է bbc.com-ը։

«Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո պատգամավորները հանդես էին եկել հայտարարությամբ։ Նրանց փոխանցմամբ՝ բավարարվել է Գոնչարուկի դիմումը․ նա այլևս չի զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

որոշում

Նշենք, որ Խորհրդարանի քվեարկության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։

Գոնչարուկը վարչապետ էր նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ից: