Kia-ն բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և հայտնվել հողամասում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 15։30-ի սահմաններում Kia մակնիշի 07 DG 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Kiaի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ և թողել, հեռացել է։