ԱԱԾ և Ոստիկանության պետերի պահով որոշում ունեմ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին։

«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի», - պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իրավապահ համակարգում պրոբլեմներ կան։

«Պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք, բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա, ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք», - ասաց վարչապետը։