Լողացող և միջակություն լինելու վարքագիծը քաղաքացիները չեն հասկանում. Փամբուխչյանը՝ ԼՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն այն տեսակետին է, որ քաղաքական որոշումներում պետք է հստակություն լինի: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն է վերաբերում:

Ըստ պատգամավորի ՝ լողացող ու միջակություն լինելու վարքագիծը քաղաքացիները չեն հասկանում:
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ արտահայտած մտքին, թե իրենք երբեք թույլ չեն տա, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի, Փամբուխչյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ն շահարկելու միայն մեկ հարց ունի, այն Արցախի թեման է: Նախկին իշխանություններն Արցախի հարցը դրոշակ են սարքել, ու դրա մասին խոսելով՝ անձնական հարց են բարձրացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։