Վանեցյանը չէր մեր ֆուտբոլի խնդիրը, այլ տասնյակ տարիների «աշխատանքը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում պարզաբանելով մեր հավաքականի 9:1 հաշվով պարտությունը Իտալիայի հավաքականի հետ խաղում՝ նշում է. «Դա ոչ մարզչական պարտություն էր, ոչ էլ ֆուտբոլիստների պարտություն, դա այն իրավիճակի պարտությունն էր, որը ստեղծվել էր մեր ֆուտբոլում: Ֆեդերացիայում խառնաշփոտ իրավիճակ էր: Դե յուրե կար ֆեդերացիայի նախագահ՝ պարոն Վանեցյանը, բայց դե ֆակտո՝ չկար, երբ ես հավաքականը գլխավորեցի»:

Նախկին գլխավոր մարզիչը նկատում է, որ Վանեցյանը պրոֆեսիոնոլ չէր ֆուտբոլում և որպես ֆիգուր էր գլխավորում ֆուտբոլի ֆեդերացիան: «Բայց պարոն Վանեցյանն ի՞նչ պիտի աներ մեկ տարում ՝ լինելով ֆեդերացիայի նախագահ: Մեր ֆուտբոլը արմատական, գլոբալ խնդիր ունի: Վանեցյանը չէր խնդիրը, ոչ էլ Մելիքբեկյանը, մեր ֆուտբոլում խնդիրը տասնյակ տարիների չակերտավոր աշխատանքն է»,- պարզաբանում է Խաշմանյանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: