«Այո»-ի ներկայացուցիչները որոշ հանձնաժողովներում հնարավոր է և ՀՀԿ-ականներ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վստահ է՝ մարզերի բնակիչներն իրենց՝ պատգամավորներին, չեն հարցնի, թե ինչու են միայն ընտրությունից ընտրություն մարզեր ու գյուղեր գնում: 24News-ի հետ զրույցում նա բացատրեց՝ իրենք մշտապես կապի մեջ են ՀՀ բոլոր մարզերի քաղաքացիների հետ:

Սարուխանյանն արտառոց որևէ բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ ընտրական հանձնաժողովներում, «այո»-ի շտաբում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներ կարող են լինել: «Հատկապես հանձնաժողովի նախագահները հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված լինելու գոնե մեկ անգամվա փորձ պետք է ունենան, ու նրանց՝ նախկինում ընդդիմադիր լինելու հանգամանքը խիստ պարտադիր չէ»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։