«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հետ քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում: Երկուստեք կարևորվել է երկրների համագործակցությունը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Փորձի և տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քիչ առաջ խոսեցի ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում։ Նախ շնորհակալություն հայտնեցի նրան մեր երկրին ցուցաբերած համակողմանի աջակցության համար, այդ թվում ախտորոշիչ տեստերի տրամադրման։

Քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև իրականացվող միջոցառումները երկու երկրներում։ Երկուստեք կարևորեցինք երկրների համագործակցությունը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում և պայմանավորվեցինք այսուհետ ևս փորձի և տեղեկատվության փոխանակում անել»,-ասված է նախարարի գրառման մեջ։