ԲԴԽ անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի 2 դատավոր․ անուները հայտնի են․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բդխ

«Ժողովուրդը» գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալու համար առաջիկայում կպայքարի երկու դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ մարտի 13-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամ, որը տևական ժամանակ է՝ տեղի չէր ունենում:

Եվ ԲԴԽ անդամ կարող են դառնալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչա­կան պալատի անդամներ, քանի որ ԲԴԽ-ում թափուր է վարչական մասնագիտացման տեղը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներն են Ռուզաննա Հակոբյանը, Գոռ Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Վարդան Ավանեսյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Արտակ Բարսեղյանը, էդգար Սեդրակյանը:

Սակայն դատական համակարգում տարածված տեղեկությունների հա­մաձայն՝ այդ դատավորներից շատերը ինքնաբացարկ կհայտնեն և չեն լինի թեկնածուների շարքում, այդ թվում՝ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյա­նը, որը դեռ 2018 թվականին հրաժարվել էր ԲԴԽ անդամ դառնալուց:

Ինքնաբացարկներից հետո թեկնածուների թվում կմնա 9 դատավոր, սակայն, մեր տե­ղեկություններով՝ դատական համակարգում նախապատվություն են տալիս Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելյանին, իսկ թե նրանցից ով շատ ձայն կհավաքի, պարզ կլինի մարտի 13-ին»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: