ԱԺ քառօրյայի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

աժ

ԱԺ-ում հերթական քառօրյայի նիստի մեկնարկին նախօրեին քննարկված օրինագծերը քվեարկության դրվեցին և ընդունվեցին:

Նախօրեին խորհրդարանը քննարկել է մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Այս փաթեթը խորհրդարանում քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ հիմնական զեկուցողը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր: Օրինագծի քննարկումից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին հարցեր եւ այլ հարցեր։

Նշենք, որ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց: