Ապօրինի գույքի բռնագանձման մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ԱԺ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, նախատեսվում է թույլ տալ գույքը բռնագանձում,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:  Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրել է, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ նախագծին կողմ կքվեարկեն, բայց առաջարկ ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։

Նախագծերի փաթեթը քվեարկության արդյունքում ստացել է 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայն։

Արդյունքներին է գումարվել նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորի ծրարով թողնված կողմ ձայները: